ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փաշինյանը սազն առել խաղաղություն էր երգում, հիմա ասում է՝ Ադրբեջանի հարձակումը շատ հավանական է։ Հայկական կողմին մեղավոր սարքեց ու լկտիաբար դեռ խոսում է Ներքին Հանդից, ուզում է պատժել նրանց, ովքեր համարձակվել են ինքնապաշտպանվել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանը բանակցում է տարբեր երկրների հետ, որ տեսնի՝ ում թանկով ծախվի, լրագրող ժամանակներից սովոր է ծախվելուն, իր էությունն է, հայրենիքն էլ հետն է ծախում։ Ադրբեջանի նավթային ինդուստրիայի առյուծի բաժինը պատկանում է «British Petrolium» բրիտանական կազմակերպությանը, Փաշինյանը կարծում է՝ իր գլխարկով ու ոսկե ատամներով ավելի մեծ ազդեցություն կթողնի Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայության ղեկավարի վրա, քան նրանց պետության շահերն են և Բաքվի նավթը։ Աշխարհով մեկ ընկած տերեր է ման գալիս»,- ընգծեց Մամիջանյանը։
Պատգամավորը նշեց, որ տեղեկություն կա, որ սահմանադրական փոփոխություններով Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ներառել դրույթ, որով կարգելվի ՀՀ-ին անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ