ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայաստանը երկկողմանի ճնշումների տակ է, ուզում են նվազեցնել մեր ներքին դիմադրողական ջիղը, դարձնել երկրորդական պետություն։ Ապաշնորհ իշխանությունը տապալել է արտաքին քաղաքականությունը, բոլոր հարևանների հետ տապալված հարաբերություններ ունենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։
«Ձախողակների իշխանություն է, հիմա էլ տապալել են էներգետիկ անվտանգությունը և անկախ տնտեսական համակարգը։ Հոսանքի անջատումները ամբողջ Հայաստանով տապալված քաղաքականության արդյունք են, իսկ իշխանությունը դա կոչում էլեկտրաէներգիայի ազատականացում։
Ձմեռը մոտենում է, ավելի վատ վիճակ է լինելու, ազատ շուկայական հարաբերություններ ստեղծելով՝ իշխանությունը գնում է համակարգի քանդման, քանի որ այն միշտ չէ, որ աշխատում է»,- ընդգծեց Մանվելյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ