Փաշինյանը дворняжка է ուզում մեզ դարձնել, ասում է՝ ազնվացեղ չենք, մենք անցյալ չունենք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News 

Մեր հայրենիքից մեզ զրկել են, հաղթողից պարտվող դարձանք, Արցախը կորցրել ենք, Արևմտյան Հայաստանը կորցրել ենք։ Փաշինյանն ասում է՝ մենք ենք մեղավոր, որ թուրքերը մեզ չեն սիրում, իրենք մեղավոր չեն, հանցագործը մենք ենք, հանցագործի ու զոհի տեղը փոխում է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Փաշինյանն ուզում է, որ մենք հանձնվենք, ուրացման քարոզչություն է տանում, որ մենք «дворняжка» ենք, ծագում չունենք։ Փաշինյանն ու իր թութակները կրկնում են, թե իրական Հայաստան, որ զրկեն մեզ անցյալից ու ապագայից։ 2000 տարի է, ինչ Հայաստանն ուզում են փակել՝ չի ստացվում, Նիկոլն էլ չի կարողանալու»,- ընդգծեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ