ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Փաշինյանը երբ խոսում է նոր Սահմանադրության ընդունման մասին, պետք է վերանայի պետության կառավարման համակարգը։ Նախագահական կառավարման համակարգը ՀՀ-ում այլընտրանք չունի, մեր քաղաքական դաշտը դեռ հասունացած չէ խորհրդարանական համակարգ ունենալու համար։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արման Գալոյանը։
«2021թվականից հետո Լևոն Տեր -Պետրոսյանի ասած՝ մեր երկրում հրդեհ է, որը պետք է հանգցնել, այդ հրդեհը շարունակվում է։ Այս իշխանությունը չունի բավարար գիտելիքներ ու հմտություններ, նրանց պետք է հակազդել ռեալ պոլիտիկի քաղաքականությամբ՝ մատնանշելով նրանց սխալները և ճիշտ թիրախին խփել»,- նշեց բանախոսը։
Խոսելով ՀՀ-ի արտաքին քաղաքականության մասին Գալոյանը նկատեց, որ ժամանակը ցույց կտա, թե մեր արտաքին քաղաքականությունը ինչ հունով կընթանա։
«Չպետք է ժամանակից շուտ բոբիկանալ, ԵՄ-ում, ԱՄՆ-ում ընտրություններ են լինելու, կտրուկ շրջադարձ կլինի, շտապելը մեր դեմ կարող է լինել, ցլերից վախենալով կարող ենք ռուսական արջի թաթից ծանր ապտակ ստանալ»,-ընդգծեց Գալոյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ