ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նա նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ«»,-ասել է թուրք պաշտոնյան։
«Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ և համերաշխ ապրելը»,-ասել է նա։
--00—ՅՄ