ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Օլիվյե Դեկոտինին փոխգնդապետ Բեռնար Ժանինին հանձնեց «Արժանապատիվ ասպետի ազգային շքանշանի» տարբերանշանները՝ ի նշան հրշեջ ծառայության ոլորտում և Հայաստանի հետ համագործակցության գործում ունեցած բացառիկ ավանդի:
Դեսպանի խոսքով, երիտասարդ հրշեջ Բեռնար Ժանինը կամավոր մեկնել է Հայաստան և մասնակցել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքների վերացմանը:
«Քաղաքացիական անվտանգության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության անխոնջ նվիրվածության «դեբյուտ», - իր խոսքում մասնավորպես ընդգծել է դեսպանը:
--00—ԱՊ