ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազաիլ Աղամլին Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա և ներխուժում իրականացնելու կոչ է արել։ Նա մտահոգություն է հայտնել, որ Հայաստանը Հունաստանի և Ֆրանսիայի հետ ռազմական ակտիվ համագործակցություն է զարգացնում։
«Ադրբեջանը պայքարում է իր անկախության և ինքնիշխանության համար։ Մենք գնալու ենք մինչև վերջ, ոչ մի ուժի չենք հանձնվելու։ Քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինված չէ, մենք պետք է ռազմական գործողություն իրականացնենք և «մեր 8 օկուպացված գյուղերը միավորենք»։ Ըստ իս՝ իրադարձությունների ընթացքն ամենևին էլ հաճելի չէ։ Դիմում եմ հարավից մեր հայրենակիցներին և ասում, որ պետք է կամք դրսևորեն՝ թույլ չտալու Իրանի տարածքով տարբեր երկրներից Հայաստան զենքի մատակարարումը»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։
--00—ԼՀ