ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Եվրախորհրդարանին մեղադրել է նոյեմբերի 11-22-ին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսը՝ COP29-ը որպես քաղաքական ճնշման զենք օգտագործելու մեջ։
«Ցավալի է, որ Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող սև ուժերի գործիք է դարձել»,- հայտարարել է պաշտոնյան։
Նա հավելել է՝ Բաքուն մերժում է իր հասցեին հնչող իբր անհիմն և անհեթեթ մեղադրանքները, սպառնալիքներն ու պահանջները։
«Եվրախորհրդարանը ոչ միայն կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական և ներկայիս իրողությունների նկատմամբ, այլև մարտահրավեր է նետում մեր պետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասել է Գաֆարովան։
--00—ԼՀ