ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Իրանը Փորձագետների խորհրդի և Մեջլիսի (խորհրդարան) ընտրություններից մեկ ամիս առաջ կանխել է 200 կիբեռհարձակում, որոնք ուղղված էին ընտրական գործընթացի խափանմանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին կից Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ գեներալ Ղոլամռեզա Ջալալին։
«Ընտրություններին նախորդող մեկ ամսում մենք հետ ենք մղել տարբեր մասշտաբի 200 կիբեռհարձակումներ: Հակառակորդը բոլոր ջանքերը գործադրել էր ընտրական գործընթացը խափանելու համար, բայց շնորհիվ այն բանի, որ մենք մեր ջանքերը կենտրոնացրել էինք երկրի անվտանգության ապահովման վրա, ընտրություններն անցան հանգիստ իրավիճակում», - ասել է նա։
Ըստ Ջալալիի տեղեկատվության` այդ ընթացքում Հետախուզության նախարարության և Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության մասնագետները «հետ են մղել մոտ հինգ խոշոր կիբեռհարձակումներ»։ Բացի այդ, «վերջին կես տարվա ընթացքում Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա իրականացվել է շուրջ 100 DDoS հարձակում»: Իրանցի զինվորականը հավելել է, որ կիբեռհարձակումները հիմնականում իրականացվել են արտասահմանից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ