ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից։
Նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար:
Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:
ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիրը երախտագիտություն է հայտնել բարձր պարգևին արժանացնելու համար և վստահեցրել, որ կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:
--00—ԼՀ