ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ԱԹՍ-ներ արտադրող Baykar թուրքական ընկերությունը «Համատեղ հետազոտությունների, զարգացման և արտադրության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերի էջից։
«Հուսով ենք, որ համաձայնագիրը լավ արդյունքներ կապահովի», - ասված է հաղորդագրությունում:
Փաստաթուղթը ստորագրվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Թուրքիա այցի շրջանակում։
--00—ՅՄ