Նեթանյահուն Էրդողանին մեղադրել է «ՀԱՄԱՍ»-ին աջակցելու, Հայոց ցեղասպանությունը չճանաչելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

kkk.

Պատերազմի օրենքներին հավատարիմ Իսրայելը չի լսի բարոյական քարոզ Էրդողանից, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Փոխանցում է Azatutyun.am-ը։



Թուրքիայի նախագահը Իսրայելի կառավարությանը ոչ առաջին անգամ համեմատել է նացիստների, իսկ անձամբ Նեթանյահուին՝ պատմության բռնապետերի հետ։



Իր հերթին, Իսրայելի վարչապետը Ռեջեփ Էրդողանին մեղադրել է ծայրահեղական «Համաս»-ին (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) աջակցելու, Հայոց ցեղասպանությունը ժխտելու, «քրդերին իր երկրում սպանելու», Թուրքիայում իշխանությունների ընդդիմախոսների անհետանալու համար։



Էրդողանը երեկ նաև վերահաստատել է իր աջակցությունը «Համաս»-ին՝ նշելով, որ ոչ ոք չի կարող «ստիպել» Թուրքիային այն որակել «ահաբեկչական կազմակերպություն»։

 

--00—ԼՀ