ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Բագրատ Սրբազանին ճանաչել եմ երիտասարդ տարիքում, ԱԻՄ-ական էր, ուղարկեցի Գորիս որպես աշխարհազոր։ Ստորության գագաթն է մեղադրանքներ ներկայացնել Սրբազանին, իժերի ծնունդներ են դրանք։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի դեմ հնչող մեղադրանքներին։
«Փոքրիկը երևի չգիտի Գևորգ կաթողիկոսի մասին, որը չնահանջեց, նախընտրեց մեռնել և կերտեց Սարդարապատը։ Սարսափելի բան չկա, երբ ազգային կյանքին մասնակցում են հոգևորականները, Նիկոլը վախենում է աթոռից, բայց մեր առաջնային խնդիրն է Նիկոլին կալանավորել ու տանել բանտ, այլապես կսպանվի ժողովրդի ատելության պատճառով։ Նրան շրջապատող մարդիկ պետք է մտածեն՝ էս խրթվիլակի համար մեր երեխաներին չպետք է զոհենք»,- ընգծեց Հայրիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ