ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է 2023-2024թթ. ձմեռան ընթացքում աշնանացան ցորենի վնասվածության գնահատում։
Ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների (ցանքից մինչև վեգետացիայի վերսկսում) ինչպես նաև կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում՝ աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%, որը վատ ցուցանիշ չէ ցորենի հետագա աճի և զարգացման համար։
--00—ԼՀ