Մյասնիկյան պողոտայով բարձրացող ավտոբուսները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

281912-e1709888543645

Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:

Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:

--00—ՅՄ