ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ «Թյուրքական պետությունների կազմակերպության» Աքսաքալների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը մասնակցել է Բաքվում ընթացող «Վերականգնել ճեղքված աշխարհը» խորագրով 11-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Նա, անդրադառնալով տարածաշրջանային տարբեր գործընթացներին, խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից։
«Որպեսզի Հարավային Կովկասը հասնի այնպիսի խաղաղության, անվտանգության ու բարօրության, որին արժանի է, անհրաժեշտ է որ տարածաշրջանի բոլոր երկրները իրականացնեն արդյունքակենտրոն աշխատանք։ Ղարաբաղն «օկուպացիայից» ազատագրվեց։ Այժմ մոտ ենք տարածաշրջանի խաղաղությանը»,- նշել է նա։
«Այս միջանցքը կարևոր է Թյուրքական պետությունների և թյուրքական պետությունների կազմակերպության համար։ Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: «Զանգեզուրի միջանցքը» նույնպես պետք է բաց լինի, Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը»,-ասել է պաշտոնյան:
--00—ԼՀ