ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել, բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
--00—ՅՄ