ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
«Կարծում եմ՝ արդեն ժամանակն է սկսել գարնանային մաքրման աշխատանքները, մասնավորապես, Երևանի կենտրոնում։ Տարատեսակ մշակութային հուշարձաններին հարակից սրճարանների և նմանատիպ կառույցների, որոնք այդ հատվածում պետք է նախատեսված չլինեին»։ Այս մասին այսօր քաղաքապետարանում՝ նիստի ժամանակ, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ավելացրեց, որ այդ ամենին պետք է տրվի իրավական գնահատական։
«Կան սրճարաններ, որոնք, բացարձակապես, իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն»,- ասաց քաղաքապետը։
Ավինյանը նշեց, որ պետք է գտնել այն բոլոր իրավական հիմքերը, որոնց միջոցով կարելի է ազատվել նման իրավիճակներից։
«Քաղաքը այլանդակել ես թույլ չեմ տալու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ