ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապը երկարամյա է, ամուր և հավերժ։ Այս մասին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։
«Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը դժվար ժամանակներ է անցել, միշտ ոտքի է կանգնել։ Հիմա ՀՀ-ն Ֆրանսիայի աջակցության կարիքն ունի ավելի քան երբևէ, և մենք արձագանքում ենք բոլոր ոլորտներում մեր ներկայությամբ»,-ասել է նա:
--00—ՅՄ