ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Վարչապետ Էդուար Ֆիլիպը նամակ է հղում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Նամակը թվիթերյան միկրոբլոգում տեղադրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Վարչապետ Էդուար Ֆիլիպի նամակում ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ներկայումս մեզ պատուհասած համավարակի առողջապահական ճգնաժամն ի զորու չէր մոռացության մատնել այդ կարևոր պայքարը հանուն արդարության և պատմական ճշմարտության:
Ընդհակառակը, այն մեզ կոչում է այն համերաշխությանը, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում և ոմանց՝ երբեմն զոհաբերության հասնող հանձնառությանը՝ ի սպաս բոլորի:
Մեկ անգամ ևս ցանկանում են Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, որ անխոնջ պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի կտորածը:
Ինչպես Անատոլ Ֆրանսն է այս առիթով արտահայտվել. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է, ցրված, սակայն՝ հզոր»:
Հավատացա՛ծ եղեք, որ ես և իմ կառավարությունը լիովին մոբիլիզացված ենք՝ նպաստելու մեր երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:
Հաճեցե՛ք ընդունել, պարոն վարչապետ, հարգանացս գերագույն հավաստիքը»:
Ջոնաթան լաքոտը հրապարակված նամակին կից գրել է. «Ամեն տարի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: