ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Փորձում են հարցը համապետական, համազգային տիրույթից տեղափոխել սոսկ ամենաչնչինի՝ սահմանափակելով այն գյուղերի տիրույթով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի 4 գյուղերի միակողմանի զիջման մասին Փաշինյանի հայտարարությանը:
«Այս հարցը գյուղերի հետ բնավ կապ չունի, ոչ էլ՝ իրենց նշած ավերակ տարածքների, սա ընդհանուր պետության գոյության խնդիր է: Այստեղ խոսվում է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանցի մասին, բայց հարավում կա Տիգրանաշեն և ի՞նչ է սա նշանակում, նշանակում է՝ հյուսիսից և հարավից կտրել Հայաստանը»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը:
Սրբազանի խոսքով, որևէ ղեկավար չի կարող իր ժողովրդին պատերազմով, ահաբեկչությամբ վախեցնել, մանավանդ նրանց, ովքեր իրենց քվե են տվել. «Երկրի ղեկավարի առաջին պարտականությունն է ապահովել իր ժողովրդի անվտանգությունը և, բնականաբար, դրանից բխած բարեկեցությունը»:
Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:
--00—ԼՀ