ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
«Մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկաման գործի վրա»։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ավելացրեց, որ ունենք կենսական անհնարինություն պատմական Հայաստանի գործելակերպին վերադառնալու հարցում։
Ըստ Փաշինյանի, դա առաջ է բերելու լուրջ արտաքին մարտահրավերներ։
«Պատմական Հայաստանը առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երաշխիք է, որ այդ երկրները մեր հետ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան»,- ասաց նա։
Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ նաև սահմանազատման գործընթացին:
«Դեմ չենք սահմանազատումը սկսել ՀՀ-ի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերից, սակայն դա չի երաշխավորում խաղաղություն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ