ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ԵՄ-ի անդամակցության մասին այս փուլում քննարկում չկա։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բրյուսելում նախատեսվող հանդիպմանը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարց չի քննարկվելու, չեմ կարծում որ նման քննարկում կլինի, օրակարգից տեղյակ չեմ», - իր խոսքում նշեց ԱԺ խոսնակը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպման օրակարգին, որին մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ