ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, կողմ քվեարկեց ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի օգտին։
Նշենք, որ երեկվանից ԱԺ-ում մեկնարկել են ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրինագծի ընդունման քննարկումները։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել այս նախագծին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շեշտել էր՝ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցություն, քանի որ այս հարցը պահանջում է հանրաքվե։ «Էս օրենքի ընդունումից հետո մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք էն ճանապարհային քարտեզը, որոնք իրենք են պատկերացնում և որը մենք ենք պատկերացնում, և մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք»,- հայտարարել է Փաշինյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին պարզաբանել է, որ օրինագիծն ինքնին հասարակական նախաձեռնություն է, որը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ։
--00—ՅՄ