«ԵՄ անդամակցությունը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ». Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-12-18_13-42-48

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ: Էրդողանն ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռզամավարական նպատակ:

«Ակնհայտ է, որ մեր անդամակացությունը կարևոր ներդրում կունենա ինչպես մեր երկրի, այնպես էլ միության համար: Հաղթող-հաղթող (win-win) ձևաչափի և փոխադարձ հարգանքի հիման վրա կարող ենք շարունակել մեր համագործակցությունը»,-ասել է նա:

Բացի այդ, Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարին և համարել, թե Թուրքիան միակ պետությունն է, որը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և «Իսլամական պետությանը» (DEAŞ) պարտության է մատնել:

«Մենք կտրականապես թույլ չենք տալու, որ այս կազմակերպությունները ծաղկեն: Մեր տարածաշրջանի ապագայում ոչ «DEAŞ»-ի, ոչ «PKK»-ի և ոչ էլ դրանց մասունքների համար տեղ չկա».-հավելել է Թուրքիայի ղեկավարը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ