ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ԱՄՆ կառավարությունը Մերիլենդի նահանգին տրամադրել է նախնական 60 միլիոն դոլար, որպեսզի մաքրվեն փլուզված Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի մնացորդները և սկսվեն վերակառուցման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ սա նման աղետից հետո արտասովոր արագ հատկացում է։
Կամուրջը փլուզվել էր մարտի 26-ի գիշերը, երբ դրան հարվածել էր բեռնանավ։ Այդ պահին կամրջի վրա աշխատող 8 մարդկանցից երկուսը փրկվել են, երկուսի մարմինները հնարավոր է եղել դուրս բերել, իսկ մնացած չորսն անհետ կորած են և մահացած են համարվում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ