ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
«Աերոֆլոտ» ընկերության Սու 1864 Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց Մոսկվա է վերադարձել: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Նախնական տվյալներով` պատճառը եղել է կին ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացումը։
Թռիչքների օնլայն հարթակում երևում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևոյից», վերադարձին իջել «Ժուկովսկիում»։
--00—ԼՀ