ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասից Մոսկվա թռչող ինքնաթիռն անանուն ահազանգի պատճառով ընդհատել է թռիչքը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Անհայտ անձը հայտնել է օդանավում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին: Որոշում է կայացվել ընդհատել թռիչքը և վերադառնալ Խաբարովսկի օդանավակայան»,- հայտում է աղբյուրը:
Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռն արդեն անվտանգ վայրէջք է կատարել, վիրավորներ չկան: