Հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին. ԱՄՆ պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

իի.

ԱՄՆ պետքարտուղարությունն պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության մասին։ Ավելի վաղ՝ Փարիզում գտնվելու ընթացքում պետքարտուղար Բլինքենն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է հարավկովկասյան զարգացումները։ Այս մասին հայտնում է amerikayidzayn-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օրերս Փարիզում էր, ուր ապրիլի 2-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Բլինքենի հետ նաև անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն, ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, «այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից»։

Իր խոսքում, Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի հռետորաբանության կապակցությամբ՝ այն որակելով «անվերահսկելի»:

«Արձանագրում ենք նաև Բաքվից հնչող կեղծ լուրերի աճ: Նրանք՝ [Ադրբեջանը] հակված են Հայաստանին մեղադրել էսկալացիայի համար, թեև Հայաստանը, հավանաբար, միակն է, որ ցանկանում և փորձում է խուսափել դրանից: Այդ ամբողջ քարոզչության մեջ կարող եմ տեսնել բազմաթիվ ընդհանուր տարրեր, եթե զուգահեռներ տանենք, թե ինչ է Ռուսաստանը պարտադրում Ուկրաինային»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով, որ Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովից վեց ամիս առաջ անհրաժեշտ է «ծայրահեղ ուշադրություն դարձնել» վերոնշյալին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՀ