ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել ՀՀ-ին ու Ադրբեջանին։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին՝ ողջունելով կալանավորվածներին ազատ արձակելու շուրջ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
«Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, որը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ ԵՄ-ն պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել երկու երկրներին»,-գրել է նա։
--00—ՅՄ