ԵՄ-ի կողմից 270 մլն եվրոյի հատկացումը կատարյալ ձախողում էր. Ավետ Ադոնց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Screenshot_5

Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններից հետո Եվրամիության կողմից Հայաստանին 270 մլն եվրոյի հատկացումը կատարյալ ձախողում է։ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, դեսպան Ավետ Ադոնցը։

«Եթե Եվրամիության հետ մեր իշխանությունների բանակցային գործընթացի ֆինանսական բաղադրիչը կազմել է միայն ԵՄ-ի խոստացած 270 միլիոն եվրոն, ապա դա կարելի է համարել կատարյալ ձախողում, փոխարենը մենք էլ ավելի ենք բարդացրել մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և հարևան Իրանի հետ՝ երկիրը մոտեցնելով աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզ դառնալուն: Գործարքի քաղաքական արժեքը հասկանալու համար պետք է հիշեցնեմ, որ 2012-2013թթ., նախքան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, Հայաստանը ԵՄ-ի հետ միասին  պատրաստում էր դոնորների համաժողով անցկացնել, որում ակնկալվում էր հավաքել առնվազն 2 միլիարդ եվրո»,- նշել է նա։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ԵՄ-ն առաջիկայում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո, որը կլինի չորս տարվա ընթացքում և դրամաշնորհների տեսքով։

--00—ՅՄ