Նեթանյահուն բացառել է Գազայում հրադադարն առանց իսրայելցի պատանդների ազատ արձակման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1134195

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ առանց Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակման հրադադար չի լինելու: Այս մասին վերջինս խոսել է ռազմաքաղաքական կաբինետի կիրակնօրյա խորհրդակցությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավաստիացրել է, որ Իսրայելը չէ այն կողմը, որը խոչընդոտում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը պատանդների ազատ արձակման դիմաց, սակայն առանց պատանդների ազատ արձակման դա պարզապես տեղի չի ունենա:

Իսրայելի վարչապետի խոսքով՝  ՀԱՄԱՍ-ը  պահանջում է դադարեցնել պատերազմը և անձեռնմխելիություն, ինչն, ըստ Նեթանյահուի, կապահովի այդ շարժման գոյատևումը, վերականգնումը:

--00—ՅՄ