ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս, որպեսզի փորձի առաջընթացի հասնել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններում, որոնք պլանավորված են առաջիկա օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Էնթոնի Բլինքենը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ. Կահիրեն նույնպես, ԱՄՆ-ի և Կատարի հետ միասին, միջնորդ է հանդիսանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում, որոնք անցյալ շաբաթ անցկացվել են Դոհայում։
Իսրայելում Բլինքենը հանդիպել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ընդունել էր Վաշինգտոնի «կամրջող առաջարկը»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ