ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ուլտրաօրթոդոքսալ համայնքի հարցերով խորհրդական Ռիվկա Փալուխը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին հայտնում է Times of Israel պարբերականը։
«Ռիվկա Փալուխի թեստի արդյունքները դրական էին, թեստավորումն անցկացվել է այն բանից հետո, երբ Փալուխի ամուսինը կկորոնավիրուսով հոսպիտալացվել էր»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Փալուխը Նեթանյահուի հետ վերջին անգամ շփվել է հինգշաբթի, սակայն հանդիպումն անցկացվել է «անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ», առողջապահության նախարարության պահանջներին համապատասխան։
Ելնելով այդ պահանջներից՝ մնացած խորհրդականներն ու վարչապետն անձամբ կարող են մեկուսացվել 14 օրով։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 4247 հաստատված դեպք, զոհերի թիվը հասել է 15-ի:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում անցել է 700 հազարը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը շուրջ 24 հազար է, ապաքինվածներինը՝ 151 հազար 766-ի: