ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Օրենբուրգի մարզում ջրհեղեղից ընդհանուր վնասը կարող է կազմել մոտավորապես 21 միլիարդ ռուբլի, հայտնում է նահանգապետի մամուլի ծառայությունը։
Ապրիլի 4-ից Օրենբուրգի մարզում գործում է արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ռեժիմ՝ հեղեղումների իրավիճակի վատթարացման պատճառով։
Ապրիլի 7-ին կառավարական հանձնաժողովը որոշում է ընդունել Օրենբուրգի մարզում տեղի ունեցած ջրհեղեղը դասակարգել որպես դաշնային արտակարգ իրավիճակ։
--00—ՅՄ