ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Նիդերլանդներիառաջնության 29-րդ տուրում «Այաքսը» հյուրընկալվելիս պարտվեց «Ֆեյենորդին»՝ 0:6:
Տանտերերը յուրաքանչյուր խաղակեսում երեքական գոլ խփեցին։ Դուբլի հեղինակ դարձան Իգոր Պայշաոն և Յանկուբա Մինտեն։ Մեկական անգամ աչքի ընկան Դավիդ Գանցկոն և Կվինտեն Տիմբերը։
«Այաքսը» վերջին 97 տարվա ամենախոշոր պարտությունն է կրել։ 1927 թվականին Ամստերդամը ներկայացնող թիմը Հոլանդիայի գավաթի խաղարկությունում 0։7 հաշվով պարտվել էր «Տվենտեին»։
«Այաքսը» 45 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ֆեյենորդը» 69 միավորով երկրորդ տեղում է։
--00—ՅՄ