ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Թուրքիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Անկարան շարունակում է մնալ այն կարծիքին, որ բոլոր կողմերը պետք է մասնակցեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններին։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։
Թուրքիան այս մասին նախկինում խոսել է բոլոր միջազգային հարթակներում՝ նշելով, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի մասնակցության։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկութոյւնների՝ հունիսին Շվեյցարիայում պետք է անցկացվի Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողով, որին հրավիրված են 80-100 երկիր։
Ռուսաստանը գագաթնաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։ Սակայն Մոսկվան շահագրգռված չէ մասնակցել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով, որ այնտեղ քննարկվելու է միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևը», և Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվելու։
--00—ԼՀ