Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Screenshot_4

Քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ  հարցեր ստանալ։ Նա արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն այս շաբաթ նույնպես պատասխանել է դրանցից հինգին, փոխանցում է Առավոտը։

Ռուզան Ստեփանյան – «Պարոն Աշոտյան, երեկ դիտում էինք ձեր դատական նիստի պրոցեսը։ Տեսանք, թե ինչ թվով պատգամավորներ գարանտ կանգնեցի ձեր ազատ արձակվելու։ Ձեզ ազատ չարձակելը ևս մեկ անգամ չի փաստում այն, որ ժողովրդավարությունը մեզ մոտ հավասար է զրոյի։ Եվ  ինչո՞ւ ժողովրդավարության բարձր ջատագով Եվրոպան չի արձագանքում ձեր և մնացած քաղբանտարկյալների վրա կարած շինծու քրեական գործերին»։

Արմեն Աշոտյան-Իմ և մնացած քաղբանտարկյալների գործերով դատական նման վճիռները գալիս են ապացուցելու այն, ինչ ի հակառակ պաշտոնական ճոռոմաբանությանը, արձանագրվում է տարբեր մասնագիտացված միջազգային զեկույցներում։ Այո, Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է քաղաքականացված է և կախյալ է։ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» բարբաջողները կարող են նույն ոգևորությամբ և հաջողությամբ հայտարարել, որ Հայաստանը փղերի բնօրրանն է։

Իմ կալանքը Նիկոլի վախի և ոխի հետևանքն է։ Սակայն բոլոր այն միջազգային գործընկերները, որոնք ելնելով իրենց քաղաքական շահերից, շոյում են փաշինյանի գլուխը աչք փակում Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի վրա։ Հանցակից են դառնում այս լայնածավալ քաղաքական ռեպրեսիաներին։ Մեր երկրում արմատավորված է պոպուլիստական հակազգային, ավտորիտար ռեժիմ։ Սակայն Նիկոլի պարագայում անգամ ավտորիտարիզմն է խեղված, քանզի տիպային ավտորիտար ռեժիմները աչքի են ընկնում ոչ միայն ներքին կյանքի բռնաբարություններով, այլև նվազագույնը վերբալ մակարդակում խրոխտ արտաքին քաղաքականություն վարելու  կողմնակիցն են։

Փաշինյանի դեպքում աղաղակող քաղաքական ռեպրեսիաները ուղեկցվում են թուլամիտ և թուլամորթ արտաքին օրակարգով։ Նիկոլը դրսում փիսիկ է, ներսում՝ վիշապ, ինչն էլ ավելի է հյուծում Հայաստանի՝ առանց այդ էլ ավիրված պաշտոնական և դիմադրողական մեխանիզմները։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ