ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
«Էլիտար զորամաս գոյություն չունի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն է արել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Լրատվամիջոցներում և սոցցանցերի միջոցով տարածված անվանում է: Բոլոր զինծառայողները, որոնք պատասխանատու են, ԱՀ պաշտպանության նախարարի կողմից պատժվել են, իսկ այն զինծառայողները, որոնք ունեն պատասխանատվություն կամ էլ իրենց պատասխանատվությունը նախաքննության ընթացքում կորոշվի՝ ձերբակալվում են կամ կալանավորվում», - ասել է նախարարը:
Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Ստեփանակերտից ոչ հեռու տեղակայված N զորամասում ծառայում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ՝ ձևավորելով, այսպես կոչված, «էլիտար» զորամաս։