ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ողջունել է կանադացի առաջին փորձագետի ժամանումը ՀՀ՝ մասնակցելու ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։
«Անցյալ տարվա Հայաստան իմ այցից վերադառնալով՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը։
Ողջունում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությանը մեր առաջին փորձագետի՝ Ալեքսանդր Գրուշևսկիի միանալու լուրը»,- գրել է Ժոլին թվիթերի իր էջում։
--00—ՅՄ