ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որը զանգվածային բողոքի ակցիաներ է առաջացրել Թբիլիսիում։
Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։
--00—ԼՀ