ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Տավուշում երեկ բերման ենթարկված և իբր խուլիգանության համար ձերբակալված քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի գտնվելու վայրը ողջ գիշեր իրավապահները գաղտնի են պահել։ Այս մասին 24News-ին հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որը ամբողջ գիշեր փորձել է գտնել Պետրոսյանին։
Ինչպես նշեց նա, գիշերվա 04։00-ի դրությամբ Պետրոսյանը չի եղել ոչ Քննչական կոմիտեում ոչ Էրեբունու ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ)։
Այս մասին Հարությունյանը տեղյակ է պահել նաև Մարդու իրավունքների գրասենյակին, որոնք նույնպես տեղյակ չեն եղել Պետրոսյանի գտնվելու վայրի մասին։
--00—ՅՄ