ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Պանախովը։
Նա նշել է, սակայն, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի վաղ. «Արդեն որոշակի աշխատանք պետք է սկսվեր ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման ուղղությամբ։
Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդարանական ընտրությունները և COP29-ը նախատեսված են միաժամանակ անցկացնել, հնարավոր է որոշում կայացվի ընտրություններն անցկացվեն վաղաժամ»։
--00—ԼՀ