ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Անցյալ տարվա նոյեմբերից Ադրբեջանում տեղի է ունենում անկախ մամուլի և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումներ, ինչը չափազանց մտահոգիչ է և Ադրբեջանին տարիներով հետ է մղում։ Այդ մասին ուրբաթ օրը մի խումբ լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին։
Հարցին, թե ինչո՞ւ նա չի գնում օկուպացված Շուշի և միաժամանակ չի այցելում Ադրբեջանի այլ շրջաններ, դեսպանը պատասխանել է. «Այստեղ քաղաքական պատճառներ չկան։ Ես կգնամ, երբ պատրաստ կլինեմ, ես դեռևս պատրաստ չեմ», - ասել է նա։
--00—ՅՄ