ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Յուրի Գուսևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ԱՄՆ դեսպանը միայն գրառում է արել. «Ուրախ եմ հանդիպել Ուկրաինայի նորանշանակ դեսպան Յուրի Գուսևի հետ։ Ռուսաստանի անողոք պատերազմին դիմակայելիս ԱՄՆ-ն կանգնած է Ուկրաինայի և նրա քաջ ժողովրդի կողքին»:
--00—ՅՄ