ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգը, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությանը։
Նշվում է, որ դեսպանն ու արտգործնախարարը խոսել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների մասին։
Բայրամովն ընդգծել է, որ «Ադրբեջանը շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում»։
--00—ՅՄ