ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
ՌԴ ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպաններ Նայջել Քեյսիին և Պիեռ Լևիին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Առաջինը Սմոլենսկայա հրապարակ է ժամանել բրիտանացի դիվանագետը։ Նա մոտ 30 րոպե է անցկացրել նախարարությունում և չի պատասխանել մամուլի հարցերին։
Այնուհետև ֆրանսիացի դիվանագետն է լքել շենքը՝ այնտեղ անցկացնելով մոտ 40 րոպե. նա ևս հրաժարվել է զրուցել լրագրողների հետ։
--00—ԼՀ