ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Վրաստանում վատ եղանակի պատճառով Ռազմավիրական ճանապարհը ժամանակավորապես փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով…. 2024 թ. մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 00:15-ից Վլադիկավկազ-Լարս հատվածով արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ` մինչև հետագա ծանուցում կլինի», - ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 6-ին հաղորդվել էր, որ Վրաստանի տարածքում եղանակային վատ պայմանների պատճառով արգելվել է բեռնատարների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից ելքի ուղղությամբ։
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։
--00—ՅՄ