ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Ստամբուլում շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։
Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Արթուր Սարգսյանը (97 կգ) և Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) հաղթեցին իրենց մեկնարկային գոտեմարտերը։
Վարկանիշային մրցաշարում Հայաստանը ունի 7 ներկայացուցիչ:
Այսօր Գևորգ Թադևոսյանը (87 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց մրցաշարում․ նրա մրցակիցը իտալացի Միրկո Մինգուցին էր։ Թադևոսյանը մեկնարկում 10-0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին։
--00—ՅՄ