ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Հայկ Պապիկյանը Բուխարեստում ըթնացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է։ Տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Պապիկյանը 3 գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չի տվել մրցակիցներին և հաղթանակների գումարային միավորը 24:0 է։
Եզրափակչում Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ: Ավելի վաղ մեր ըմբիշներից Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
--00—ՍՊ